ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ

մենք քաղաքացիներ ենք, որ դուրս ենք գալիս
անպատասխանատու քաղաքական համակարգի դեմ

Հայաստանի քաղաքական պատմությունը

1991

Առաջնորդի նկատմամբ բարձր վստահությամբ ընտրություն

1996

Առաջնորդից ազատվելու ձախողված փորձ և ճգնաժամ

1998

Կուլիսային իշխանափոխություն և նոր առաջնորդ

2003

Կեղծված նախագահական ընտրություններ և քաղաքական ճգնաժամի խորացում

2008

Հեղափոխության ձախողված փորձ, արյունահեղություն և նոր առաջնորդ

2013

Առաջնորդից ազատվելու ձախողված փորձ

2017

Իշխանության վերարտադրություն

2018

Հեղափոխություն և նոր առաջնորդ

2020-

Քաղաքական ճգնաժամ

Այս կարճ պատմական ակնարկը ցույց է տալիս, որ մեր քաղաքական համակարգի գործիքները երբեք փոփոխությունների հասնելու հնարավորություն չեն տվել։

2021թ․ ԱԺ-ն՝ ներկայում և 1% շեմով

Ինչ տեսք կունենար 2021թ․ ձևավորված խորհրդարանը 1% անցողիկ շեմի դեպքում

Ներկա պատկեր (4/8/10% շեմով)

Քաղացիական պայմանագիր
71
Հայաստան դաշինք
29
Պատիվ ունեմ
7

Խորհրդարան անցած միայն 3 ուժ, 20,7% փոշիացած ձայն

1% շեմով

Քաղացիական պայմանագիր
55
Հայաստան դաշինք
21
Պատիվ ունեմ
5
Բարգավաճ Հայաստան
4
ՀԱԿ
2
Ժողովրդավարներ
2
Ազգային օրակարգ
1
Ազատական
1
Հայոց Հայրենիք
1

9 քաղաքական ուժ, բազմակողմանի ներկայացվածություն

Կայուն մեծամասնություն

Նաև հայտնի է որպես «Սերժի Կոստյում»

«Կայուն մեծամասնություն» մեխանիզմը արհեստականորեն ավելացնում է մանդատներ առաջատար ուժին՝ երաշխավորելով մեծամասնություն խորհրդարանում։

Երկու հիմնական բաղադրիչ՝

1. Լրացուցիչ մանդատների ավելացում՝ Հաղթող ուժին տրվում են լրացուցիչ մանդատներ, որոնք չեն համապատասխանում իրական ձայների թվին։

2. Երկրորդ փուլ միայն 2 ուժով՝ Եթե ոչ մի ուժ չի ստանում 50%+ ձայն առաջին փուլում, երկրորդ փուլում մասնակցում են միայն առաջին 2 ուժերը։ Եվ հաղթողը ստանում է 54%-ի մանդատ։

Օրինակ՝

Առաջին փուլի արդյունքներ՝

• Կուսակցություն 1 — 22% ձայներ
• Կուսակցություն 2 — 16% ձայներ
• Մյուս կուսակցությունները — ավելի քիչ

Երկրորդ փուլ՝ Միայն Կուսակցություն 1-ը և Կուսակցություն 2-ը անցնում են երկրորդ փուլ։ Բոլոր մյուս ուժերը հեռացվում են մրցավազքից։

Արդյունք՝ Ով որ ավելի շատ ձայներ ստանա երկրորդ փուլում, ստանում է 54% մանդատներ խորհրդարանում, թեև առաջին փուլում ուներ ընդամենը 22% աջակցություն։

Առաջարկում ենք 3 փոփոխություն

Այս փոփոխությունների արդյունքում մենք կունենանք իրական ներկայացուցչական խորհրդարան, իսկ հետագա ընտրությունները կլինեն իրական կամարտահայտման ու քաղաքական անցնցում փոփոխությունների հասնելու միջոց։

1. «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ

Իրական կամքի արտահայտման նոր տարբերակ՝ «չարյաց փոքրագույնի» փոխարեն

50.6%
չի մասնակցում
2021թ․ 1.312 միլիոն մարդ չի մասնակցել ընտրություններին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նշում կատարեք միայն մեկ վանդակում

1
2

Չմասնակցածների թիվը

Վերջին 3 ընտրություններին 1+ միլիոն ընտրող չի մասնակցել

2017թ. 39.14% 1,012,000 մարդ չմասնակցած
2018թ. 51.38% 1,332,000 մարդ չմասնակցած
2021թ. 50.60% 1,312,000 մարդ չմասնակցած

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին չի մասնակցում քվեարկությանը, քանի որ չի հավատում իր ձայնի կարևորությանը։ «Բոլորին դեմ եմ» տարբերակը նրանց հնարավորություն կտա արտահայտելու իրենց դժգոհությունն ու իրական կամքը։

2. Շեմի իջեցում

Յուրաքանչյուր ձայն պետք է հաշվի առնվի, ոչ մի քվե չպետք է կորչի բարձր շեմի պատճառով

20.7%
փոշիացած ձայներ
2021թ․ 265,000 ձայն կորել է բարձր շեմի պատճառով
Ներկա 4% / 8% անցողիկ շեմ
Առաջարկ 1% անցողիկ շեմ

Շեմի իջեցումը կապահովի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը ունի ընտրողների 1%-ի աջակցությունը, ներկայացված լինի խորհրդարանում։ Այլևս ձայները չեն փոշիանա բարձր շեմի պատճառով։

Փոշիացած ձայներ

Վերջին 3 ընտրություններում՝ հարյուրհազարավոր ձայներ փոշիացել են

2017թ. 9.1% 124,000 ձայն փոշիացած
2018թ. 14.9% 188,000 ձայն փոշիացած
2021թ. 20.7% 265,000 ձայն փոշիացած

Այս 20%-ի ձայնը ոչ միայն լիովին անտեսված է մեր երկրում, այլև կա հավանականություն, որ այդ ձայները գնացել են տրամագծորեն հակառակ քաղաքական ուժերին։

3. Հանել «Կայուն մեծամասնությունը»

Վերացնել արհեստական մեծամասնության մեխանիզմը, որը բացառում է քաղաքական համագործակցությունը

ՀԵՌԱՑՆԵԼ

Կայուն մեծամասնություն

«Վարչապետի կոստյում»

Այս փոփոխությունների արդյունքում քաղաքացին առաջին անգամ կարող է քվեարկել ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխության օգտին։

Ինչպե՞ս

Մեր ծրագիրը համակարգային փոփոխության իրականացման համար

1

Գաղափարների քննարկում և զարգացում

Հանրային քննարկումներ, գաղափարների հավաքագրում և ծրագրի կատարելագործում

2

500 թիմակից և հանրային հայտարարություն

500 թիմակից հավաքելուց հետո՝ հրապարակային հայտարարություն շարժման մեկնարկի մասին

3

Ամբողջական օրենսդրական փաթեթի նախապատրաստում

Համապարփակ օրենսդրական փաթեթի մշակում մասնագետների հետ՝ փոփոխությունների արագ իրականացման համար

4

Ժամանակավոր հակակուսակցություն՝ «Բոլորին Դեմ եմ»

Ժամանակավոր քաղաքական ուժի ստեղծում՝ միայն համակարգային փոփոխությունների իրականացման համար

5

2026թ․ ընտրություններում մասնակցություն

Մասնակցություն խորհրդարանական ընտրություններին՝ համակարգը փոխելու նպատակով

Հաղթանակի դեպքում

Կատարել թվարկված փոփոխություններ և անել արտահերթ ընտրություններ

Փոփոխություններ և արտահերթ ընտրություններ

Առաջարկվող փոփոխությունների իրականացման համար նախատեսվում է առավելագույնը 100 օր, որից հետո կազմակերպվում են արտահերթ ընտրություններ

Լուծարում և քաղաքականությունից հեռացում

Ժամանակավոր կուսակցությունը լուծարվում է․ ոչ կուսակցությունը, ոչ ժամանակավոր կառավարության անդամները չեն մասնակցում հաջորդ ընտրություններին

Պարտության դեպքում

Չկարողանալ իրագործել ներկայացված ծրագիրը

Մանդատներից հրաժարում

Կուսակցության՝ խորհրդարան անցած թեկնածուները հրաժարվում են մանդատներից և չեն գնում Ազգային ժողով

Պայքարի շարունակություն

Շարունակվում է աշխատանքը համակարգային փոփոխությունների հասնելու համար՝ մինչև նպատակի իրականացում

Միացի՛ր մեզ

Դարձիր փոփոխության մաս՝ քո մասնագիական հմտություններով: Մեզ անհրաժեշտ է

500
թիմակից համակարգը փոխելու համար
0 միացել են
500 մնացել է

Երբ ունենանք 500 թիմակից, հանրային կհայտարարենք շարժման մեկնարկի մասին

Դարձեք շարժման մաս

Մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական օգնությունը

Հաճախ տրվող հարցեր

Մենք անկախ շարժում ենք և ոչ մի կապ չունենք նախկին կամ ներկա, բացակա կամ «նոր» ցանկացած քաղաքական ուժի հետ։

Մենք չենք համագործակցելու որևէ քաղաքական ուժի հետ, որն այս կամ այն կերպ կապված է այս համակարգի և դրա ստեղծած կանոնների հետ։ Եթե կան անհատներ կամ խմբեր, որոնք չեն կրում տարիներով ձևավորված քաղաքական մշակույթը և «բոլորին դեմ են», նրանք պետք է միանան մեզ։

Մենք անկախ շարժում ենք, որը չի ֆինանսավորվում և չի կառավարվում որևէ արտաքին կամ ներքին ուժերի կողմից։ Մեր ֆինանսական միջոցները գոյանում են բացառապես հանրային աջակցությունից։

Ներկայիս շեմը փաստացի փակել է նոր քաղաքական ուժերի մուտքը խորհրդարան։ Սա հանգեցնում է ձայների կուտակման մի քանի ուժերի մոտ և քաղաքական մենաշնորհի։

Մենք կատարելու ենք միայն քաղաքական համակարգի ներկայացված փոփոխությունները։ Մենք գալիս ենք առավելագույնը 100 օրով՝ այդ փոփոխությունն իրականացնելու համար։ Այդ ընթացքում պետական համակարգը շարունակելու է ընթանալ իր հունով։

Մենք կատարելու ենք միայն անհրաժեշտ կադրային փոփոխություններ՝ ընտրություններն անկախ ու արդար կազմակերպելու համար։ Այն անձինք, որոնք նշանակվելու են ժամանակավոր կառավարության անդամ, չեն մասնակցելու հաջորդ ընտրություններին։ Նախարարությունները մնալու են այն աշխատակազմերով, որոնցով կան՝ շարունակելու իրենց բնականոն աշխատանքը։

Այս փոփոխությունների շնորհիվ խորհրդարանը կդառնա ներկայացուցչական, դուրս կգա կայուն մեծամասնության բաղադրիչը, ու քաղաքական ուժերը ստիպված կլինեն կառավարություն կազմել կոմպրոմիսների և կոալիցիաների միջոցով՝ հանրությանը բևեռացնելու փոխարեն։